National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
06.12.2022
Ժամանակավորապես՝ մինչեւ 2024 թ. հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը. փոփոխություններ եւ լրացում «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում
1 / 5

«Նույնականացման քարտերի մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը, իսկ նույնականացման քարտերը տրամադրել առանց էլեկտրոնային պահոցի` մինչեւ ՀՀ կառավարության որոշմամբ դրանց բնութագրի սահմանելը: Այս մասին ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Կառավարության հեղինակած ««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի դեկտեմբերի 6-ի հերթական նիստում:

Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչեւ 2023 թ. փետրվարի 15-ը, իսկ էլեկտրոնային պահոց չպարունակող նույնականացման քարտերը` 2023 թ. փետրվարի 15-ից:

Ժամանակավորապես՝ մինչեւ 2024 թ. հունվարի 1-ը, կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը, մինչեւ  ապագա սերնդի տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը:

Պատգամավոր Զարուհի Բաթոյանը, նշելով, որ նույնականացման քարտերի տրամադրման հետ կապված բազմաթիվ խնդիրներ են առաջացել, հետաքրքրվել է ոլորտի կարգավորման գործընթացից:

«Ներկա պահին, բոլոր այն անձանց, ովքեր կարիք ունեն իրենց ամենօրյա աշխատանքում օգտագործելու նույնականացման քարտեր՝ անխտիր տրամադրվում են: Դրանց տրամադրումը կիրականացվի մինչեւ 2023 թ. փետրվարի 15-ը, որից հետո կտրամադրվեն նույնականացման քարտեր՝ առանց էլեկտրոնային կրիչի»,-պարզաբանել է Արա Ֆիդանյանը:

Անդրադառնալով Անձնագրերի եւ վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներում առաջացած հերթերին՝ հիմնական զեկուցողը պարզաբանել է, որ պատճառներից մեկն էլ այն է, որ ստորաբաժանումների կողմից տրամադրվող փաստաթղթերի ծավալն էականորեն աճել է:

Փոխոստիկանապետը տեղեկացրել է, որ 2020 թ. տրամադրվել է 70.273 նույնականացման քարտ, իսկ 2022 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 155.766:

Հարակից զեկուցող Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշել է, որ 2012 թ. տրամադրվող կենսաչափական անձնագրերը չեն բավարարում այսօրվա պահանջներին, չեն ներառում այն բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են: Հետեւաբար, ՀՀ փոխվարչապետի կողմից ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, եւ մշակվում են այն փաստաթղթի ձեւն ու բովանդակությունը, որը պետք է լինի 2024 թ. հունվարից հետո:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am